Մովսեսն իր բարեկամին ասում է, որ եթե նա գնա իր հետ, ինչ բարություն, որ Աստված իրենց անի, իրենք էլ նույն բարությունն իրեն կանեն: Ես ցանկանում եմ այսօրվա խոսքն ուղղել այն մարդկանց, ովքեր ինչ-որ մեկին առաջնորդում են կյանքում:

Հայրն առաջնորդում է իր ընտանիքին, ընկերը՝ ընկերոջը, ղեկավարը՝ աշխատողներին, հոգևոր ծառայողը՝ ծառայության անդամներին և այլն: Այն բարիքները, որ Տերը տալիս է մեզ, միայն մեզ չեն պատկանում: Դրանք մեզ տրվում են, որպեսզի մենք էլ կիսենք ուրիշների հետ, ովքեր դրանց կարիքն ունեն:

Հավատացե’ք, Աստված երբեք ոչինչ չի տալիս միայն մեզ համար: Նա ուզում է, որ մենք, Իր տվածը կիսելով ուրիշների հետ, այս աշխարհը լցնենք բարությամբ:

Ով էլ որ լինես՝ ամուսին, ընկեր, ղեկավար, քաղաքական գործիչ, թե հոգևոր ծառայող, եթե մարդիկ վստահաբար գալիս են քո հետևից, նախևառաջ՝ մտածի’ր, թե ուր ես տանում նրանց, ապա՝ այն բոլոր բարիքները, որ Տերը տալիս է քեզ, կիսի’ր նաև նրանց հետ:

Աստված օրհնի քեզ: Ամե’ն: