Եսային մարգարեանում է ինչպես ֆիզիկապես կույրերի, այնպես էլ հոգևոր կույրերի մասին, որ Աստված նրանց առաջնորդելու է իրենց չիմացած ճանապարհներով և շավիղներով: Հավատացած եմ, որ այստեղ խոսվում է հոգևոր կյանքի և ճանապարհների մասին:

Հիշում եմ, որ իմ ապաշխարությունից հետո սկսեցի լսել և հասկանալ այնպիսի բաներ, որ նախկինում չգիտեի: Սա հենց այն է, ինչ ասում է մարգարեն. «…նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար..»:

Սիրելինե՛ր, հավատացե՛ք Տիրոջ մեծությանն ու զորությանը, որ բացում է մեր կույր աչքերը` մեզ տեղափոխելով խավարից Իր լույսի մեջ: Դեռ շատ մարդիկ կգան դեպի Աստծո լույսը: Աղոթե՛ք ձեր հարազատների, բարեկամների և ծանոթների համար, ովքեր այսօր ապրում են հոգևոր կուրության մեջ: Տերը, Իր Խոսքի համաձայն, կբացի նրանց աչքերը և ցույց կտա Իր ճանապարհներն ու շավիղները:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն: