Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին: Եփեսացիներին 4.29

Քրիստոնյայի բերանից ոչ մի գեշ խոսք չպետք է դուրս գա: Լինելով քրիստոնյա՝ շատերը չարությամբ են լցված իրենց շրջապատի հանդեպ: Իհարկե, դրսում բոլորի հանդեպ շատ քաղաքավարի և բարյացակամ են, բայց ընտանիքում միմյանց գեշ խոսքեր են ասում, չարախոսում, բամբասում: Ես նկատի ունեմ...

Հովհաննեսն էլ պատասխանեց և ասաց. «Վարդապետ, մեկին տեսանք, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի ման գալիս»: Ղուկաս 9.49

Աստծո Խոսքն անդրադառնում է մի հետաքրքիր երևույթի, որ արդիական է մեր օրերում: Աշակերտները տեսել էին մեկին, ով Հիսուսի անունով դևեր էր հանում, բայց իրենց չէր հետևում, ուստի արգելել էին նրան: Հիսուսը նրանց պատասխանում է. «Մի’ արգելեք նրան, որովհետև ով որ մեզ...

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը: Հռոմեացիների 12.2

Աստծո Խոսքը մեզ կոչ է անում, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով: Աշխարհն ունի իր կերպարանքը, որ օրեցօր ավելի գայթակղիչ է դառնում, և շատ քրիստոնյաներ, հատկապես՝ երիտասարդները, ձգտում են նմանվել աշխարհի կերպարանքին: Վերջերս հրավիրված էի մի միջոցառման և նկատեցի, որ...

Եվ կույրերին պիտի ման տամ իրենց չիմացած ճանապարհով, նրանց չիմացած շավիղներով առաջնորդելու եմ նրանց. նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար, այս բաները պիտի անեմ սրանց, և նրանց պիտի չթողնեմ: Եսայի 42.16

Եսային մարգարեանում է ինչպես ֆիզիկապես կույրերի, այնպես էլ հոգևոր կույրերի մասին, որ Աստված նրանց առաջնորդելու է իրենց չիմացած ճանապարհներով և շավիղներով: Հավատացած եմ, որ այստեղ խոսվում է հոգևոր կյանքի և ճանապարհների մասին: Հիշում եմ, որ իմ ապաշխարությունից հետո...

Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի, և հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի:  Եվ չձանձրանանք բարին գործելուց… Գաղատացիներին 6.8,9

Աստծո Խոսքն ասում է, որ մարդը ինչ որ ցանի, դա էլ կհնձի: Մարմնի մեջ ցանես՝ մարմնից կհնձես, հոգու մեջ ցանես՝ հոգուց կհնձես: Եկել է ժամանակը, որ մտածենք, թե որտեղ ենք ավելի շատ ներդրում կատարում: Գործարար մարդիկ միշտ մտածում են, թե որտեղ ներդնեն իրենց գումարները, որ...