Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում հրաշալի խորհուրդ է տալիս, թե ինչպես ապրել և հաղթահարել դժվարությունները: Նա հորդորում է, որ հաստատուն լինենք և անշարժ մնանք:

Այսօր աշխարհն ամենատարբեր միջոցներով, հատկապես՝ հեռուստատեսությամբ և ինտերնետով, փորձում է մարդուն հեռացնել Քրիստոսից և իր կողմը քաշել: Շատերը կարծում են, որ եթե աշխարհի սովորություններով ապրեն, երջանկություն կգտնեն: Սակայն սխալվում են:

Եթե մեր մարմնի անդամներից մեկը հեռացնեն, այն շուտով կսկսի փտել: Աստծո Խոսքն ասում է, որ մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք. մենք կանչված ենք՝ մնալու Նրա մեջ: Ուստի պետք է որոշում կայացնենք, որ հաստատուն և անշարժ կմնանք:

Պողոս առաքյալը շարունակում է. «…ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործերում. իմացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջ մեջ»:

Մենք ոչ միայն պետք է հաստատուն լինենք, այլև ծառայենք Տիրոջը, որովհետև մեր աշխատանքը զուր չէ Տիրոջ մեջ: Հավիտենական կյանքում հատուցում կստանանք մեր բոլոր գործերի համար:

Այսպիսով, հաստատո’ւն եղեք, անշա’րժ մնացեք և առաջացե’ք Տիրոջ գործերում: Հավատացե’ք, որ Աստծո օրհնությունը ձեզ հետ կլինի: Ամե’ն:
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՏԱՍ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿԿԱՌՈւՑԵՍ: