Օրեր առաջ այսպիսի մի գրառում կարդացի.

“Հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է”։

Հայաստանում օրերս կատարվեց մի բան, որն իրականում կարելի է կոչել հաղթանակ։ Հանրությունը որոշում կայացրեց ստեղծել մի համակարգ, որը դեմ կկանգնի ամեն տեսակի կաշառակերությանն ու ստին։ 
Իհարկե, սա միանշանակ կարելի է անվանել հաղթանակ, և ամենուր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հաղթանակն իրենց են վերագրում։

Կարծում եմ՝ ճիշտ է ասված, որ հաղթանակը շատ տերեր ունի։

Ունեմ առաջարկ՝
1. Փառքը տալ Աստծուն
2. Պատիվը՝ ժողովրդին
3. Շնորհակալությունը՝ պարոն Փաշինյանին և նրա թիմին։
4. Արժանին տալ նաև նախկին կառավարությանը, որը չգնաց բախման, ինչի արդյունքում կարող էր արյուն թափվել։

Կարծում եմ՝ այս դեպքում դա ճիշտ կլինի։

Արթուր Սիմոնյան