Փետրվարի 1-ին Ռուսատանում կայացավ «Տապան» հայկական շարժման ռուսաստանյան համաժողովը, որին իմ հրավերով մասնակցեցին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ծառայող հայ հովիվներ, հովիվների օգնականներ, միսիոներներ, ավետարանիչներ, Քրիստոսի մարմնի մեջ զանազան պարգևներ ունեցող ծառայողներ։

«Տապանի» առաջնային նպատակն է փրկության և Ավետարանի դուռը բացել աշխարհով մեկ սփռված բոլոր այն հայերի համար, ովքեր անհաղորդ են Քրիստոսին, Աստծո Խոսքին և եկեղեցուն։

Սա մեկնարկն էր, բայց այսպիսի համաժողովներ մենք կանցկացնենք նաև Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Այս համաժողովները շատ կարևոր են, բայց դրանցով ամեն ինչ չի ավարտվում, այլ սկսվում է։ Յուրաքանչյուր տարածաշրջանում մենք կունենանք «Տապան» համայնքային կենտրոններ, որոնք աշխատանք կիրականացնեն այս գլոբալ տեսիլքի ուղղությամբ։