Այս սաղմոսում Դավիթ թագավորն ասում է. «Քո բոլոր անունից բարձր մեծացրեցիր Քո Խոսքը»: Պատկերացնո՞ւմ եք` Աստված Իր Խոսքը Իր անունից վեր դասեց: Դրա համար էլ Դավիթը գոհանում ու երկրպագում է Տիրոջը:

Այն անձնավորությունը, ով իր խոսքի տերն է, հարգանքի ու պատվի է արժանի: Շատ մարդիկ, գրողներ իրենց խոսքերի միջոցով են անուն վաստակել: Ուստի մենք պետք է հասկանանք խոսքի արժեքը, առավել ևս՝ Աստծո Խոսքի:

Ես ձեզ կոչ եմ անում ամեն օր կարդալ Աստվածաշունչը, նորից ու նորից անդրադառնալ Աստծո Խոսքին, որ ողջ իմաստության, գիտության, զորության, փառքի ու հարստության աղբյուրն է: Աստծո Խոսքը մեզ ուղղված նամակ է: Մի’ անարգեք Տիրոջ նամակը: Ամե’ն: