Սիրելինե’ր, մենք պետք է գոհանանք Աստծուց Նրա ողորմության ու ճշմարտության համար: Մարդիկ հաճախ ուշացած են գալիս ծառայության, չեն ուզում մասնակցել եկեղեցու փառաբանությանն ու երկրպագությանը:

Սակայն մենք պետք է վազենք՝ Տիրոջը երկրպագելու և փառաբանելու: Եվ ոչ միայն եկեղեցում, այլև միշտ՝ մեր ամբողջ կյանքում, պետք է փառաբանենք և երկրպագենք Նրան, որովհետև Տիրոջ փառաբանությունը մեր կյանքը լցնում է ուրախությամբ, Աստծո արքայության բարիքներով:

Երբ մենք Տիրոջը ինչ-որ բան ենք զոհաբերում` լինի մեր ունեցվածքը, սիրտը, գոհությունը, երգը, դա երկրպագություն և փառաբանություն է: Մի’ դադարեք Նրան երկրպագելուց և փառաբանելուց: Ամե’ն: