Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անեք` ինչպես արժան է, չգիտենք. բայց Ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում: Հռոմեացիների 8.26

Այստեղ գրված է Սուրբ Հոգով աղոթքի մասին: Աստծո Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև մենք չգիտենք, թե ինչի համար պիտի աղոթենք, բայց Նա անբարբառ հառաչանքներով բարեխոսում է մեզ համար: Շատերը չեն ընդունում, երբ խոսում ես Սուրբ Հոգով մկրտվելու, այլևայլ լեզուներով...

Տես` Աստված չի մերժում արդարին և չի բռնում չարերի ձեռքից, մինչև որ բերանդ լցնի ծիծաղով և շրթունքներդ` ցնծության ձայնով: Քեզ ատողներն ամոթով պիտի ծածկվեն, և ամբարիշտների վրանը կչքանա: Հոբ 8.20-22

Աստծո Խոսքն ասում է, որ Աստված չի մերժում արդարին, մինչև որ նրա բերանը լցնի ծիծաղով և շրթունքները` ցնծության ձայնով: Սիրելինե՛ր, սա Տիրոջ կամքն է մեզ համար: Նա մեզ չի ստեղծել մերժված լինելու համար: Երբ մենք Տիրոջ հետ ենք, օրհնված ենք: Բայցևայնպես, այսօր շատ...

Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթությունների Հայրը և ամեն մխիթարության Աստվածը, որ մխիթարում է մեզ ամեն նեղություններում, որ մենք կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղություններում են, այն մխիթարությունով, որով մենք Աստծուց մխիթարվում ենք: Բ Կորնթացիների 1.3,4

Այսօր մեր շուրջը բազմաթիվ մարդիկ կան, ովքեր զրկանքներ և կորուստներ են կրել, ապրում են նեղության և վշտի մեջ: Ի՞նչը կարող է օգնել և բարձրացնել նրանց, եթե ոչ մխիթարությունը: Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել ուրիշներին, դառնալ «մխիթարության...

Որովհետև այն երկյուղալի բանից, որ վախենում էի, ինձ հանդիպեց, և ինչից որ սարսում էի, հասավ ինձ: Հոբ 3.25

Հոբի գիրքը խորը և իմաստալից գիրք է: Հոբին կոչում են երանելի, թեև նա անցավ ամենատարբեր հալածանքների և չարչարանքների միջով: Նա մի անձնավորություն էր, ով փորձվեց և ընտիր գտնվեց: Սատանան կասկածի ենթարկեց մարդու հավատարմությունը, բայց Հոբն ապացուցեց, որ եթե մարդը սիրում է...

Երկրի ամեն ծայրերը կհիշեն և Տիրոջ մոտ կդառնան: Հեթանոսների ամեն ազգերը Քո առջև երկրպագություն կանեն: Սաղմոս 22.27

Սա հզոր խոսք է, որ վերաբերում է վերջին օրերի արթնությանը: Մենք գիտենք, որ վերջին ժամանակներում մեծ արթնություն է սկսվելու: Ամեն ծունկ ծալվելու է Տիրոջ առջև: Գրված է. «Երկրի ամեն ծայրերը կհիշեն և Տիրոջ մոտ կդառնան…»: Մարդը չի կարող հիշել մի բան, որ երբեք չի լսել:...