Եվ կույրերին պիտի ման տամ իրենց չիմացած ճանապարհով, նրանց չիմացած շավիղներով առաջնորդելու եմ նրանց. նրանց առաջ խավարը լույս եմ դարձնելու, դարուփոսերը` հավասար, այս բաները պիտի անեմ սրանց, և նրանց պիտի չթողնեմ: Եսայի 42.16

Եսային մարգարեանում է ինչպես ֆիզիկապես կույրերի, այնպես էլ հոգևոր կույրերի մասին, որ Աստված նրանց առաջնորդելու է իրենց չիմացած ճանապարհներով և շավիղներով: Հավատացած եմ, որ այստեղ խոսվում է հոգևոր կյանքի և ճանապարհների մասին: Հիշում եմ, որ իմ ապաշխարությունից հետո...

Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի, և հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի:  Եվ չձանձրանանք բարին գործելուց… Գաղատացիներին 6.8,9

Աստծո Խոսքն ասում է, որ մարդը ինչ որ ցանի, դա էլ կհնձի: Մարմնի մեջ ցանես՝ մարմնից կհնձես, հոգու մեջ ցանես՝ հոգուց կհնձես: Եկել է ժամանակը, որ մտածենք, թե որտեղ ենք ավելի շատ ներդրում կատարում: Գործարար մարդիկ միշտ մտածում են, թե որտեղ ներդնեն իրենց գումարները, որ...

Դու քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և հեռացիր չարից: Սա առողջություն կլինի քո մարմնի համար և պարարտություն քո ոսկորներին: Առակաց 3.7,8

Աստված է ստեղծել մարդուն, և Նա լավ գիտի, թե մարդն ինչ կարիքներ ունի: Օրինակ՝ Աստվածաշնչում բազմիցս շեշտադրվում է կերակուրի ճիշտ ընտրության կարևորությունը: Այսօր ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր առողջությունը շատ անգամ կախված է ճիշտ ապրելակերպից: Ճիշտ սնվելու...

Եվ այս Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորությունում և պարսիկ Կյուրոսի թագավորությունում: Դանիել 6.28

Այստեղ խոսվում է ոչ թե մի փոքր թագավորության, այլ հզոր կայսրության մասին, որտեղ մարդկանց պարտադրում էին հնազանդվել: Այն ժամանակ ոչ ոք ոչինչ չէր կարող հակառակվել թագավորի կամքին և անպատիժ մնալ: Սակայն կարդալով Դանիելի մասին՝ մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենածանր...

Բայց ասում եմ. քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչինչ տարբերություն չունի, թեև ամեն բանի տեր է: Գաղատացիներին 4.1

Աստծո Խոսքն ասում է, որ մենք Քրիստոսի ժառանգակիցներն ենք. մենք ժառանգություն ենք ձեռք բերել Քրիստոսի միջոցով և ամեն բանի տեր ենք: Ուստի, իրականում, պետք է օրհնված լինենք: Օրհնություն ասելով` պետք է հասկանալ ոչ միայն նյութական բարեկեցիկ  կյանքը, այլև հոգևոր և շնչավոր...