Shop

Blog

Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին: Եփեսացիներին 4.29

Քրիստոնյայի բերանից ոչ մի գեշ խոսք չպետք է դուրս գա: Լինելով քրիստոնյա՝ շատերը չարությամբ են լցված իրենց շրջապատի հանդեպ: Իհարկե, դրսում բոլորի հանդեպ շատ քաղաքավարի և բարյացակամ են, բայց ընտանիքում միմյանց գեշ խոսքեր են ասում, չարախոսում, բամբասում: Ես նկատի ունեմ...

Հովհաննեսն էլ պատասխանեց և ասաց. «Վարդապետ, մեկին տեսանք, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի ման գալիս»: Ղուկաս 9.49

Աստծո Խոսքն անդրադառնում է մի հետաքրքիր երևույթի, որ արդիական է մեր օրերում: Աշակերտները տեսել էին մեկին, ով Հիսուսի անունով դևեր էր հանում, բայց իրենց չէր հետևում, ուստի արգելել էին նրան: Հիսուսը նրանց պատասխանում է. «Մի' արգելեք նրան, որովհետև ով որ մեզ հակառակ չէ,...

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը: Հռոմեացիների 12.2

Աստծո Խոսքը մեզ կոչ է անում, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով: Աշխարհն ունի իր կերպարանքը, որ օրեցօր ավելի գայթակղիչ է դառնում, և շատ քրիստոնյաներ, հատկապես՝ երիտասարդները, ձգտում են նմանվել աշխարհի կերպարանքին: Վերջերս հրավիրված էի մի միջոցառման և նկատեցի, որ...