Երբ հայտնվում ենք դժվարության և փորձության մեջ, պետք է այն ուրախությամբ և պատվով անցնենք, և դժվարությունների միջով անցնելիս՝ իմացիր, որ Հիսուսը հենց այդ ժամանակ գալիս է քեզ օգնելու:

Բաներ, որ պետք է անենք` անապատով անցնելիս.

  1. Միշտ Աստծուց խոսք ստացիր
  2. Երբեք մի մտածիր, մարդիկ ինչ կասեն քո մասին
  3. Օտար բան մի համարիր այն, որ դա պատահեց քեզ հետ
  4. Իմացիր, որ քեզնից առաջ ուրիշներն էլ են եղել, ովքեր նույնպես անցել են այդ ամենի միջով:
  5. Ավելի շատ կարդա Աստվածաշունչը
  6. Ավելի շատ աղոթիր
  7. Ավելի շատ ծառայիր
  8. Սպասիր հաջորդ գնացքին, այն երբեք չի ուշանում:

Երբ հայտնվում ես դժվարությունների մեջ, երբեք մի դադարի սպասել այնտեղից դուրս բերող գնացքին. այն երբեք չի ուշանում: Երբ հայտնվում ես անապատում, հիշիր, որ դու ունես մի ընկեր` Հիսուսին, ով ամեն ժամանակ կօգնի քեզ:

Նույնիսկ եթե կյանքի փոթորիկները թույլ չեն տալիս, որ զգաս Աստծո ներկայությունը, իմացիր` Նա քեզ հետ է, քո կողքին կագնած: