Ահա երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի՛ մերժիր: Որովհետև Նա խոցում է, և փաթաթում էլ է. Նա զարկում է, և Նրա ձեռքը բժշկում էլ է: Հոբ 5.17,18

Սիրելինե՛ր, Աստված այսօր սրտումս մի մխիթարական խոսք է դրել, որի կարիքը, ինչպես զգում եմ, ունեն շատերը: Գրված է, որ երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է: Ես չեմ խոսում աշխարհի նեղությունների ու դժվարությունների մասին, այլ` Տիրոջ խրատների: Եթե դու սոցիալական վատ...

Բարի է Տերը, ամրոց է նեղության օրում. և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին: Նաում 1.7

Այստեղ երեք կարևոր բան է նշվում՝ բարի է Տերը, ամրոց է նեղության օրում, և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին: Նաումի գիրքն սկսվում է այն խոսքերով, որ Տերը չի հանդուրժում չարությունը և պատժում է մեղավորին: Կարդալով այս խոսքերը՝ մտածում ես, թե որքան խիստ է Աստված: Բայց երբ...

Որովհետև հողից չարիք չի դուրս գա, և գետնից թշվառություն չի բխի: Հոբ 5.6

Չարիք և թշվառություն. այս երկու դժբախտությունները հետևում են մարդուն:  Սակայն Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ սրանք բխում են ոչ թե հողից, այլ մարդու ներսից: Թշվառությունը հանգեցնում է նրան, որ մարդը դժբախտ և անհաջողակ է լինում այս կյանքում, իսկ չարիքը նրա համար տանջանքի...

Մի առակ էլ ասեց նրանց, թե ոչ ոք մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վրա չի գցի. ապա թե ոչ, այն նորն էլ կպատռի, և հնի հետ չի միաբանվի այն կտորը, որ նորից է: Եվ ոչ ոք նոր գինին հին տիկիերի մեջ չի ածի. ապա թե ոչ, նոր գինին տիկերը կպատռի, ինքն էլ կթափվի, տկերն էլ կկորչեն: Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է ածել, և երկուսն էլ կպահվեն: Եվ ոչ ոք չկա, որ հինը խմի, շուտով նորը կամենա, որովհետև ասում է, թե հինն ավելի քաղցր է: Ղուկաս 5.36-39

Այս հրաշալի առակը մեզ սովորեցնում է, որ նորը ավելի մեծ զորություն ունի, քան հինը: Տերը տալիս է նոր, գերբնական օծություն, բայց մեր հին մարդը պետք է նորոգվի, որ կարողանա ընդունել նորը: Մենք պետք է հրաժարվենք մեր հին մտածելակերպից, բնավորությունից ու սովորություններից:...

Եվ մի՛ կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը: Հռոմեացիների 12.2

Աշխարհն ունի կերպարանք, որը գայթակղիչ է և շատերին դուր է գալիս: Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Մի՛ կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով»: Աշխարհի կերպարանքը գայթակղիչ է մարմնի համար, բայց ոչ` հոգու: Մարդը բաղկացած է հոգի, շունչ, մարմնից: Եթե մենք առաջնորդվում ենք հոգով,...